Սեյրան Օհանյան. Նորմալ զորակոչի ապահովումը պատվի հարց է ինձ համար![]() 8 փետրվարի 2012 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի, նա կարևորում է նորմալ զորակոչի ապահովումը, այդ հարցը նրա համար պատվի հարց է: «Ես ամեն ինչ կանեմ պայքարելու համար թերությունների հետ, որոնք հայոց բանակը ժառանգել է խորհրդային ժամանակներից »,-ասել է նախարարը: Զորակոչի նորմալ ընթացքը ապահովելու գործում նախարարը կարևորել է զինակոչիկների կցագրումների հարցի լուծումն ու առողջության հսկումը: Նա նաև նշել է, որ խնդիրներ կան հանրապետական և մարզային բուժհանձնաժողովների հետ կապված: Ինչ վերաբերում է 2011թ. պատասխանատվության ենթարկվածներին զորակոչի ընթացքում խախտումների համար, ապա, ըստ նախարարի, նա կոնկրետ թվեր բերել չի կարող: Սակայն նախարարը նշել է, որ բոլոր խախտումների դեպքում միջոցներ են ձեռնարկվել: Նա նաև հորդորել է օգնել բանակին այդ գործում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |