Թումո-ն և քաղաքապետարանը կիրականացնեն համատեղ ուսումնական ծրագրեր 8 փետրվարի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և կենտրոնի տնօրինության հետ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն է առաջարկել կենտրոնի գործունեությանը: Խոսելով «Թումո» կենտրոնի գործունեության և առաքելության մասին՝ Սեմ Սիմոնյանը նշել է, որ այն իրենց ընտանիքի 10 տարիների երազանքն էր, որ իրականություն դարձավ մայրաքաղաքում: «Երեխաների սերը մեր կենտրոնի հանդեպ մեզ քաջալերում է և մենք առաջարկում ենք քաղաքապետարանին ուսումնական համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշել է Սեմ Սիմոնյանը: Կենտրոնը 2011 թվականից դեռահասների համար անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ուսուցման անվճար դասընթացներ է անցկացնում: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Թումո» կենտրոնի հիմնադիրներին մայրաքաղաքում ներդրումային նման խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար և պատրաստակամություն է հայտնել համագործակցել կրթական ծրագրերի շրջանակում, քանի որ քաղաքապետարանի քաղաքականությունը հանրակրթության ոլորտում ևս միտված է կրթության որակի բարձրացմանը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով: Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: «Թումո» կենտրոնի հիմնադիրներին քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ամենամեծ Թումանյան այգու բարեկարգմանն ու կանաչապատմանը ակտիվ և շարունակական մասնակցության համար: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |