ԱՄՆ-ում բենզինի պաշարները շաբաթվա ընթացքում աճել են 0,7%-ով![]() 8 փետրվարի 2012 - 20:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները շաբաթվա ընթացքում ավելացել են 0,3 միլիոն բարրելով կամ 0,1%-ով` հասնելով 339,2 միլիոն բարրելի` բացառությամբ ռազմավարական պաշարների: Այս վիճակագրությունը շաբաթական ամփոփման մեջ հրապարակել է երկրի էներգետիկայի նախարարությունը: Այդ ցուցանիշն ավելի քիչ էր վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք ակնկալում էին 0,8 միլիոն բարրելի աճ: Բենզինի ընդհանուր պաշարներն աճել են 1,6 մլն բարրելով կամ 0,7%-ով և կազմել 231,8 միլիոն բարրել: Զտված պաշարներն ավելացել են 1,2 միլիոն բարրելով կամ 0,8%-ով` կազմելով 146,6 միլիոն բարրել: ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության շաբաթական տվյալները նավթահումքի, բենզինի, զտված նավթի և վառելիքային նավթի պաշարների մասին կարևոր ցուցանիշ են, որն ազդում է ամբողջ աշխարհում վառելիքի և էներգակիրների գնային տատանումների վրա:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |