Տիգրան Սարգսյան. Հայաստանի համար ավելի լավ կլինի, եթե ՌԴ ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը![]() 8 փետրվարի 2012 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բարօրության համար ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանում նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ իր անձնական կարծիքի մասին հարցին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում կայունություն և կայուն զարգացում լինի: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունենում Ռուսաստանում, ազդում է մեր տնտեսության, սոցիալական և հասարակական կյանքի վրա: Եվ այդ տեսակետից ես գտնում եմ, որ դուք ինձ հետ կհամաձայնեք, որ այսօր Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը Պուտինն ու նրա գլխավորած կուսակցությունն է»,- նշել է տիգրան Սարգսյանը: Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4-ին, դրանց կմասնակցեն 5 թեկնածուներ` Վլադիմիր Պուտինը, Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Միխայիլ Պրոխորովն ու Սերգեյ Միրոնովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |