ՆԱՏՕ-ն համաձայնվել է շարունակել Բալթիայի երկրների օդային պարեկումը

ՆԱՏՕ-ն համաձայնվել է շարունակել Բալթիայի երկրների օդային պարեկումը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն համաձայնվել է շարունակել Բալթիայի երկրների օդային պարեկումը, հայտնում է Delfi.lt-ը: Համապատասխան որոշումը կայացրել է ՆԱՏՕ-ի Խորհուրդը Բրյուսելում:

Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի օդային տարածքի պաշտպանության առաքելությունը սկսվել էր 2004թ., երբ նրանք անդամակցեցին ՆԱՏՕ-ին: Քանի որ մերձբալթյան երկրները չունեին նման խնդիրների լուծման համար սեփական ռազմական տեխնիկա, նրանք օգնություն ստացան դաշնակիցներից:

Ենթադրվում էր, որ առաքելությունը կավարտվի 2007թ.: Սակայն մերձբալթյան երկրների իշխանությունները բազմիցս են դիմել դաշինքին՝ խնդրելով երկարացնել այն: Խնդրանքները բավարարվել են, առաքելությունը երկարացվել է մինչև 2014 թվականը: Հետագայում Բալթիայի երկրներին առաջարկեցին առաքելությունը դարձնել անժամկետ՝ առաքելությունը երկարացրեցին մինչև 2018թ.: Որոշ ԶԼՄ-ներ գտնում են, որ փաստացի առաքելությունը անժամկետ է դարձել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---