ԱՄՆ յոթերորդ նահանգը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները, դարձավ Վաշինգտոնը![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Վաշինգտոն նահանգի ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին հավանություն է տվել օրինագծին, որով թույլատրվում են միասեռ ամուսնությունները: Ինչպես հաղորդվում է, կողմ քվեարկել է 55 օրենսդիր, դեմ՝ 43: Ակնկալվում է, որ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Քրիստիան Գրեգուարը կստորագրի փաստաթուղթը հաջորդ շաբաթ: Օրինագծին հիմնականում կողմ են քվեարկել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, հանրապետականները դեմ են՝ համարելով, որ այն խարխլում է ամուսնության ինստիտուտը: Վաշիգնտոնը դարձավ ԱՄՆ յոթերորդ նահանգը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |