ԲԱՔՎՈՒՄ ՍՐԲԱՊՂԾՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Բաքվում սրբապղծվել է Ադրբեջանի նավթային հանքավայրերը պաշտպանելիս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված բրիտանացի զինվորներին նվիրված հուշարձանը, որը օրերս էր բացվել: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, անհայտ անձինք հուշարձանի վրա նավթ են լցրել: Նշենք, որ հուշարձանի կանգնեցումը հարուցել էր ադրբեջանցի ազգայնականների դժգոհությունը, որոնք վրդովված են այն փաստով, որ բրիտանացի զինվորները մարտնչել են տեղի հայերի հետ միասին: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Բաքվում ափսոսանք է հայտնել տեղի ունեցած բարբարոսության առնչությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---