LG -ն պատրաստվում է թողարկել Samsung-ի Galaxy Note-ի մրցակցին

LG -ն պատրաստվում է թողարկել Samsung-ի Galaxy Note-ի մրցակցին

PanARMENIAN.Net - LG Electronics ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր սմարթֆոն՝ Optimus Sketch-ը։ Այն իրենից ներկայացնում է 5 դյույմ անկյունագծով սենսորային HD էկրանով սմարթֆոն։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր բլոգում։

Ըստ հրապարակված տեղեկատվության, սմարթֆոնն ունենալու է երկակի (dual-core) 1,5GHz պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8 Գբ ներքին հիշողություն, 8 մեգապիքսել ֆոտոխցւիկ, microSD հիշողության քարտերի մուտք, Wi-Fi, Bluetooth և NFC տեխնոլոգիա։

LG Optimus Sketch-ն աշխատելու է Android օպերացիոն համակարգի 2.3 Gingerbread տարբերակով։ Իսկ հետագայում սմարթֆոնի համար հասանելի կլինի Android 4.0-ը։

Ըստ մամուլի, այն կարող է դառնալ Samsung ընկերության Galaxy Note սմարթֆոն-պլանշետի մրցակիցը, քանի որ նման է պարամետրերով։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---