ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՉԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում բոլոր հնարավորությունները դեռեւս չեն օգտագործվել: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը Բաքու ժամանած Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախարարը նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը հանդես է գալիս այս հակամարտությունը միջազգային իրավական նորմերի հիման վրա լուծելու օգտին: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Թ.Դեւիսը հաշվի կառնի ադրբեջանական կողմի այս մոտեցումները ԼՂ հարցով իր զեկույցը նախապատրաստելիս:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---