Անգլիայի հավաքակամի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել![]() 9 փետրվարի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի հավաքակամի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել: Իտալացի մարզչի հրաժարականը տեղի է ունեցել նրանից հետո, երբ նա հանդիպել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Դևիդ Բերնստայնին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Չելսիի ֆուտբոլիստ Ջոն Թերրիին ավագի թևկապից զրկելու հարցը: Դրա պատճառը ռասիզմի մեջ մեղադրանքներն են: Կապելլոն դեմ է հանդես է եկել Ասոցիացիայի որոշմանը, ինչի մասին նա հայտնել է իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում: 65-ամյա Կապելլոն, ով առաջ մարզում էր իտալական «Միլանը», «Ռոման» և «Յուվենտուսը», ինչպես նաև Մադրիդի «Ռեալը», Անգլիայի հավաքականը գլխավորում է 2008թ-ից: Կապելլով հավաքականին դուրս է բերել 2010թ Աշխարհի առաջնություն, որտեղ նրանք 1/8-րդ եզրափակչից դուրս մնացին: Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Կապելլոյին, հայտնում է lenta.ru-ն: 2010թ իտալացի մարզիչը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականից կհեռանա Եվրոպայի առաջնությունից հետո: Դրանից հետո FA հայտարարել էր, որ նրա հեռանալուց հետո հավաքականը կգլխավորի անգլիացի մասնագետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |