ԵԱՀԿ գործող նախագահ. Ես ձգտելու եմ մի շարք հակամարտությունների վերջնական հագուցալուծման![]() 9 փետրվարի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը պատրաստակամություն է հայտնել Իռլանդիայի նախագահության օրոք 2012թ շարունակել հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության, հանգուցալուծման աշխատանքները: Այդ մասին նա հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նիստին: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,-հայտարարել է Գիլմորը: Հաշվի առվելով Իռլանդիայի սեփական փորձը` գործող նախագահն ասել է, որ «մենք Իռլանդիայում կարեկցում ենք նրանց, ովքեր զբաղվում են, թվացյալ, անլուծելի խնդիրներով»: Որպես օրինակ նա նեկայացրել է Հյուսիսային Իռլանդիայի և Բրիտանիայի հակամարտությունը, որը ճկուն քաղաքականության շնորհիվ հանգուցալուծվել է; Նա հայտնել է, որ ամերիկացի սենատոր Ջորջ Միտչելը, ով միջնորդ է հանդիսանում Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված խաղաղ գործընթացում, կմասնակցի ԵԱՀԿ հադիպմանը հենց Հյուսիսային Իռլանդիայի օրինակով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |