ՆՓԱԿ -ում բացվելու է Միսակ Մաղաքյանի «Քարի հոգին» ցուցահանդեսը 9 փետրվարի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվելու է քանդակագործ Միսակ Մաղաքյանի անհատական ցուցահանդեսը: Արվեստագետը, ով 10 տարի չի ցուցադրել իր աշխատանքները, մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ այդ տարիների ընթացքում նա եղել է պրպտումների մեջ, և անընդհատ ստեղծագործել է: Մաղաքյանի աշխատանքներում գերակշռում է կավը և քարը: Ցուցահանդեսը կրելու է «Քարի հոգին» խորագիրը: Ըստ նրա, իր աշխատանքները հենց բնության միջավայրից են, քանի որ կավի և քարի հարաբերությունն ի սկզբանե կա բնության մեջ: Ցուցահանդեսում ներկայացված է 62 քանդակ և մեծ թվով քարից և կավից ստեղծած կոմպոզիցիաներ: Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև վիդեոինստալյացիաներ: Մաղաքյանը նշեց, որ այս ցուցահանդեսը շարունակական է լինելու: Նա նաև նշեց, որ դեռ չի օգտագործում ոչ ավանդական նյութեր, իր աշխատանքների համար, բայց հնարավոր է, որ մի օր օգտագործի այն: Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 3-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |