ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ24 սեպտեմբերի 2003 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 58-րդ նստաշրջանի աշխատանքներին Նյու Յորքում: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երեկ նա առանձին հանդիպումներ է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարար Ռաֆայել Բիելսայի, Ռումինիայի եւ Լիբանանի ԱԳՆ ղեկավարներ Միրչա Ջոանայի եւ Ժան Օբայդի հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին գործերի փոխքարտուղար Բիլ Ռամելի եւ Կուբայի արտգործնախարարի տեղակալ Աբելարդո Մորենոյի հետ: Նշենք, որ Վ.Օսկանյանի նախապես արտահայտած ենթադրության համաձայն, Նյու Յորքում հանդիպումներ կլինեն նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլի եւ ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |