Ընտրություններից առաջ պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժերն են աղանդավորական![]() 9 փետրվարի 2012 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության կենտրոնը խորհրդարանական ընտրություններից առաջ կհրապարակի, թե որ քաղաքական ուժերն են կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը. « Կրոնական կազմակերպությունները շատ ակտիվորեն համագործակցում են քաղաքական գործիչների հետ»: Ամարյանը նշեց, որ հովիվներն արդեն սկսել են ձայներ վաճառել. «Եթե դիտարկենք վերջին տասը տարիների գունավոր հեղափոխությունները, ապա կտեսնենք, որ դրանցում իրենց ակտիվ դերակատարությունն են ունեցել խարիզմատիկ կրոնական կազմակերպությունները»: Բանախոսը նշեց, որ թեև այսօր պաշտոնապես 67 կրոնական կազմակերպություն է գրանցված, երկու այդքան էլ չգրանցված կան, որոնք գործում են իբրև կրթական համալիրներ, բարեգործական հիմնադրամներ կամ հասարակական կազմակերպություններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |