Sotheby’s-ում մեկ աճուրդի ընթացքում վաճառվել է 125.5 միլիոն դոլարի նկար![]() 9 փետրվարի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին հռչակավոր Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճուղում տեղի է ունեցել Իմպրեսիոնիստների և ժամանակակից վարպետների աշխատանքների վաճառք: Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, վերը նշված աճուրդում վաճառվել է ավելի քան 125.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աշխատանք: Օրվա ամենաթանկ վաճառված նմուշն է Կլոդ Մոնեյի կտավը, որը գնվել է ավելի քան 13 միլիոն դոլարով: Աճուրդի կենտրոնում էր նաև Գուստավ Կլիմտի բնանկարներից մեկը, որը հանրությանը չէր ներկայացվել ավելի քան 100 տարի: Այն վաճառվեց համարյա 9 միլիոն դոլարով: Այդ երեկո վաճառվել են աճուրդի դրված աշխատանքների 76.9 տոկոսը, 34 նմուշներ վաճառվել են 1 միլիոնից ավել գնով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |