Ռուսաստանում կկառուցվի 45 մլրդ ռուբլի արժողությամբ աշխարհում ամենահզոր լազերային սարքավորումը 9 փետրվարի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - 45 մլրդ ռուբլի արժողությամբ աշխարհում հզորագույն լազերային սարքավորումը կարող է կառուցվել Ռուսաստանում Նիժգորոդյան մարզի շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռուսական դաշնային միջուկային կենտրոնի գիտական ղեկավար Իլդար Իլկաևին: «Երկրի ղեկավարությունը որոշում է ընդունել խոշորագույն լազերային սարքավորում ստեղծելու մասին: Նման լազերային սարքավորում կա ԱՄՆ-ում, ֆրանսիացիներն ավարտում են շինարարությունը, սակայն մերը լինելու է աշխարհում լավագույնը»,- ասել է նա: Այդ սարքավորումն ունի երկակի նշանակություն, «մի կողմից, դա օգտագործվում է ջերմամիջուկային զենքի մշակման համար, մյուս կողմից՝ էներգետիկ բաղադրիչ է»,- ասել է Իլկաևը և հավելել, որ շինարարության համար անհրաժեշտ է 10 տարի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |