ԲԱՔՎԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ «ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգմամբ, հայտարարել է այսօր լրագրողներին Բաքվում հանրապետության արտաքին գործերի փոխծնախարար Խալաֆ Խալաֆովը: «Մեզ ձեռնտու չէ ներկայիս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը, եւ մենք բազմիցս ենք արտահայտել այդ կապակցությամբ մեր դժգոհությունը միջազգային միջնորդներին», -ասել է նա: Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը, փոխնախարարը նշել է, որ այդ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային հանրության եւ ԵԱՀԿ երկրների ջանքերը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---