Այշա Քադդաֆի. ՄԱԿ-ը չի փորձում գտնել հորս սպանողներին

Այշա Քադդաֆի. ՄԱԿ-ը չի փորձում գտնել հորս սպանողներին

PanARMENIAN.Net - Քադդաֆիի դուստր Այշան հայտարարել է, որ ՄԱԿ-ի հանձնաժողովը չի փորձում գտնել իր հորը սպանողներին:

Իր նամակում Այշան նշում է, որ սպասում էր, որ ՄԱԿ հանձնաժողովը կզբաղվի հոր և եղբոր սպանության հանգամանքների բացահայտմամբ:

«Այդ սպանությունները տեսել է ողջ աշխարհը, և քննադատվել նրանց կողմից, ովքեր օրենքի կողմնակիցներ են: Ուստի հանձանժողովի` հետաքննությունից հրաժարվելը, բացատրություն չունի»,-ասվում է նամակում:

Մուամար Քադդաֆին սպանվել է 2011թ հոկտեմբերի 20-ին: Նրա դին ամփոփվել է անապատում` գաղտնի տեղում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---