Ռուսաստանի ՊՆ-ն ամռանը սպառազինության կստանա ստորջրյա հրթիռային նավեր![]() 9 փետրվարի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2012թ. ամռանը մտադիր է սպառազինության վերցնել «Յուրի Դոլգոռուկի» ստորջրյա հրթիռակիրը, իսկ օգոստոսին՝ «Ալեքսանդր Նևսկի», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովին: Ինչպես ասել է ՌԴ ռազմածովային նավատորմի հրամանատար Վլադիմիր Վիսոցկին, արդեն հունիսից Ռուսաստանը առաջին անգամ վերջին 26 տարում կարող է կրկին պարեկային հերթապահության ուղորդել իր ռազմավարական սուզանավերը միջազգային ջրերում: Վերոնշյալ նավերը դասվում են «Բորեյ» 995 նախագծին, մշակվել են «Ռուբին» կոնստրուկտորական բյուրոյի կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |