Երևանում կհիշեն ՀՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Խորենի Իսրայելյանին

Երևանում կհիշեն ՀՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Խորենի Իսրայելյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ` փետրվարի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու հիշատակի հանդիսություն` նվիրված բեմադրող օպերատոր և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սերգեյ Խորենի Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին: Երեկոյի ընթացքում տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված Էդուարդ Համբարձումյանի «Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գրքի շնորհանդեսը:

Սերգեյ Իսրայելյանն իր օպերատորական աշխատանքներով փայլել է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ Խորհրդային Միությունում: Նրա աշխատանքներից են բոլորի կողմից սիրված «Խաթաբալան», Թումանյանի «Հեքիաթները», «Եռանկյունին», «Նահապետը», «Կտոր մը երկինքը» և այլ ֆիլմեր:

Սերգեյ Իսրայելյանը հայտնի էր նաև իր ռեժիսորական աշխատանքներով. «Գիքոր», «Ճերմակ անուրջներ», «Պատանդները» և այլն:

Սերգեյ Իսրայելյանը 1955 թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1965 թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1977 թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1987 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1988 թ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:

1987 – 2003 թթ. եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---