Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի դահուկային սպորտի առաջնությունը

Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի դահուկային սպորտի առաջնությունը

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ավարտվեց դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը: Ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Սերգեյ Միքայելյանը՝ ցուցադրելով 30:51.4 րոպե արդյունք: Երկրորդ տեղում է Արթուր Եղոյանը (31:36.2), երրորդ տեղում՝ Թադևոս Պողոսյանը (32:22.7):

Ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում առավել ուժեղ էր Թադևոս Պողոսյանը, որը մրցատարածությունն անցավ 42:41.9 րոպեում, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Մյասնիկ Ղարիբյանը և Արթուր Եղոյանը:

Կանանց շարքում ընթացող պայքարում 5 կմ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Կատյա Գալստյանը (19:55.0), ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում առաջին տեղը զբաղեցրեց Աննա Մխիթարյանը ( 36:05.4):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---