Aeroflot Open-ի 3-րդ տուր. Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով հաղթել է Սանտոշա Վիդիտին![]() 9 փետրվարի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Մոսկվայում ընթանում են Aeroflot Open շախմատի փառատոնի 3-րդ տուրի պարտիաները: Գլխավոր A մրցաշարում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով խաղացել է Սանտոշա Վիդիտի (Հնդկաստան) հետ և 48-րդ քայլին հաղթանակ տարել: Մելքումյանն իր հաշվում երկու միավոր ունի: Վլադիմիր Հակոբյան – Միխայիլ Ուլիբին և Կարեն Գրիգորյան – Պավել Պոնկրատով պարտիաները դեռ շարունակվում են: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում А խումբը, որտեղ պահանջվում է 2550-ից ավել վարկանիշ, և որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: Փառատոնի շրջանակում բացի Open մրցաշարերից կանցկացվի նաև բլից-մրցաշար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |