ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հետաքրքրված է Երևանի զարգացման ծրագրերով![]() 9 փետրվարի 2012 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։ Հանդիպման ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, Երևանի և բրիտանական քաղաքների միջև մինչ օրս գործընկերային կապեր չեն հաստատվել.«Համոզված եմ, որ ձեր և Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի գործուն աջակցությամբ այդ բացը շուտով կլրացվի»։ Դեսպան Լիչը հետաքրքրվել է Երևանի զարգացման ծրագրերով՝ առանձնացնելով իր հետաքրքրվածությունը հատկապես բնապահպանական և հուշարձանների պահպանության ոլորտներում։ Քաղաքապետը համառոտ ներկայացրել է նրան Երևանի զարգացման ռազմավարությունն ու ծրագրային առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում Երևանի և բրիտանական քաղաքների միջև փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի և կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը, զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու և կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |