Բրիտանիայի և Ամերիկայի գրողներն ընտրել են վերջին 200 տարվա լավագույն գրքերը

PanARMENIAN.Net - «Գրողներն ընտրում են իրենց սիրելի գրքերը» պայմանական անունը կրող հարցման շրջանակում Բրիտանիայի և Ամերիկայի 125 հայտնի գրողների առաջարկվել էր կազմել վերջին 200 տարվա գրքերի մի քանի ցուցակ:

Այդ գրքերի ցուցակներում պետք է տեղ գտնեին գեղարվեստական գրականության տասը մեծագույն ստեղծագործությունները: XIX դարի լավագույն ստեղծագործություն է ճանաչվել «Աննա Կարենինա»-ն, իսկ XX դարի լավագույն ստեղծագործությունը «Լոլիտա»-ն է, հաղորդում է novostiliteratury.ru-ն:

Ստեղծագործությունների թվով հեղինակների ցուցակի առաջին տեղում Ուիլյամ Շեքսպիրն է, իսկ բոլոր ժամանակների մեծագույն գրողների տասնյակի հաղթողը Լև Տոլստոյն է:

Ընդհանուր առմամբ գրողներն առաջարկել են 544 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ցուցակում գրքերը որոշակի քանակությամբ բալ են հավաքել` կախված կարգաթվից: Եթե գիրքն առաջին հորիզոնականում է, ապա 10 բալ է ստանում, իսկ եթե եզրափակում է ցուցակը` 1 բալ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---