Aeroflot Open-ի 3-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Պավել Պոնկրատովի հետ![]() 9 փետրվարի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Aeroflot Open-ի գլխավոր մրցաշարի երրորդ տուրում վերջինը հայ շախմատիստներից պարտիան ավարտեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Հայ շախմատիստի մրցակիցը ռուս գրոսմայստեր Պավել Պոնկրատովն էր: Գրիգորյանը սևերով էր խաղում, հանդիպումը ոչ ոքի ավարտվեց 64-րդ քայլին: Մինչ այդ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանը հաղթել են համապատասխանաբար Սանտոշա Վիդիտին (Հնդկաստան) և Միխայիլ Ուլիբինին (Ռուսաստան): Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում А խումբը, որտեղ պահանջվում է 2550-ից ավել վարկանիշ, և որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: Փառատոնի շրջանակում բացի Open մրցաշարերից կանցկացվի նաև բլից-մրցաշար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |