EURO-2012-ի մեկնարկի նախօրեին Գդանսկի մարզադաշտում կփոխարինվի խոտածածկը10 փետրվարի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - EURO-2012-ի մեկնարկի նախօրեին Գդանսկի մարզադաշտում, որը առաջնության չորս հանդիպում է ընդունելու, կփոխարինվի խոտածածկը: Ինչպես տեղեկացրել է Գդանսկի Ներդրումների վյուրոյի միության փոխնախագահ Ադամ Կալատան, խաղահրապարակը կթարմացվի Լեհաստանի առաջնությունում «Լեգիայի» վերջին հանդիպման ավարտից հետո, հաղորդում է sport.segodnya.ua-ն: «Մարզադաշտի խոտը դեռ ոչ մի անգամ չեն փոխել: Բայց անկախ այն բանից, թե ինչ վիճակում է կգտնվի դաշտը ֆուտբոլային խաղաշրջանի ավարտից հետո, ֆուտբոլի մայրցամաքային առաջնության չորս հանդիպումները տեղի կունենան նոր խոտի վրա: Դաշտը պետք է բարձրորակ լինի, քանի որ դա մեծ նշանակություն ունի մարզիկների համար»,- ընդգծել է նա: Մայիսի կեսերին Գդանսկի մարզադաշտի ղեկավարումը կանցնի ՈՒԵՖԱ-ին, և օբյեկտը ստիպված կլինի ազատվել «Լեգիայի» ակումբային խորհրդանշաններից, ինչպես նաև կապամոնտաժվեն մարզադաշտի անվան գրությունները ճակատային հատվածում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |