«Երկիր». Շմայսը «հայվան» չասաց, բայց մատ թափ տվեց![]() 10 փետրվարի 2012 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Երեկ Ազգային ժողովում մինչ հանրապետական պատգամավորները փորձում էին միմյանց փոխարեն կոճակներ սեղմելով օրինագծերի հերթական խմբաքանակը «սղղացնել», ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, իր համար հետաքրքիր զբաղմունք էր գտել: «Երկիր» օրաթերթը գրում է, որ նա հանել էր բջջային հեռախոսն ու լուսանկարում էր գործընկերների «սխրանքները» ֆիքսող լրագրողների զայրացած հայացքները: Տեսնելով դիմացի օթյակից իրեն նկարող «Երկիր»-ի լրագրողին` նա պահել է հեռախոսն ու մատ թափ տալով` դրսևորել իր զայրույթը լրագրողի նկատմամբ: Թերթը գրում է, որ այս անգամ պատգամավորը «հայվան» չի ասել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |