Aeroflot Оpen 4-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կխաղան իրար դեմ![]() 10 փետրվարի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10 Aeroflot Оpen շախմատային փառատոնին խաղացվել են 4-րդ տուրի պարտիաները: Գլխավոր А մրցաշարում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կխաղան միմյանց դեմ: Նրանք հավաքել են 2-ական միավոր: Հակոբյանը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Մելքումյանը` 31-րդ: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ով ունի 1.5 միավոր և զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը, կհանդիպի Յունգյու Յուի հետ: Aeroflot Оpen-ի մրցանակային ֆոնդը 125.000 եվրո է: Երեք Open մրցաշարեր կազմվելու են մասնակիցների վարկանիշերին համապատասխան: Մրաշարերեն անցկացվելու են շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում А խումբը, որտեղ վարկաիշը 2550-ից բարձր պետք է լինի և որին հաճախ մասնակցում են մի շարք Էքստրա-դասի շախմատիստներ: Փառատոնին Open մրցաշարերից բացի, անցկացվելու են նաև բլից մրցաշարեր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |