Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ

Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի անվտանգության ուժերի իրականացրած մի շարք գործողությունների արդյունքում Ադանա քաղաքում ձերբակալվել է 35 մարդ, հայտնում է TRT Haber հառուստաալիքը:

Ձերբակալվածները կասկածվում են մի շարք ահաբեկչություններին մասնակցելու և Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին աջակցելու մեջ:

ՔԱԿ գրոհայինները պարբերաբար ահաբեկչական գործողություններ են կազմակերպում ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ երկրի անվտանգության ուժերի դեմ:

ՔԱԿ-ն արդեն 25 տարի է պահանջում է քրդական անկախ պետության ստեղծում: Այն ՄԱԿ-ի և ԵՄ կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---