Մահմուդ Ահմադինեժադը Հռոմի պապին հրավիրել է Իրան

Մահմուդ Ահմադինեժադը Հռոմի պապին հրավիրել է Իրան

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հռոմի պապ Բենեդիկտոս ХVI հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Իրանի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրն ուրախ կլիներ ընդունել Նորին սրբությանը:

«Եթե Նորին սրբությունը որոշի ճանապարհորդությունը կատարել, ապա Իրանում կընդունվի ամենաբարձր մակարդակով»,-հայատարարել են իրանական իշխանությունները:

ԻԻՀ ներկայացուցիչը իր երկրի և Վատիկանի միջև հարաբերությունները կոչել է «անկեղծ և բարեկամական»: Իրանը պապական պետության հետ հարաբերություններ է հաստատել արդեն մոտ 58 տարի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---