Զբոսաշրջության լավագույն մասնագետները հոկտեմբերին կհավաքվեն Հայաստանում

Զբոսաշրջության լավագույն մասնագետները հոկտեմբերին կհավաքվեն Հայաստանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում կանցկացվի նախարարական մակարդակով միջազգային համաժողով, որը կհավաքի զբոսաշրջության լավագույն մասնագետներին: Այս մասին այսօր մամլո ասուլիսին ասաց էկոնոմիկային նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը՝ հավելելով, որ համաժողով անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2011 թվականի հուլիսին ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազակերպության գլխովոր քարտուղար Թալեբ Ռիֆարիի պաշտոնական այցի շրջանակում:

Այդ համատեքստում Արա Պետրսյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է կազմակերպել այս մակարդակի համաժողովներ, քանի որ ունի համապատասխան ենթակառուցվածքներ: Նրա խոսքով այդ քայլերը ուղղված են նաև Հայաստանում MICE Tourism զարգացնելուն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---