Այսօր աշխատանքից չեն ուշացել միայն թռչելու ունակությամբ օժտված սուպերհերոսները

Այսօր աշխատանքից չեն ուշացել միայն թռչելու ունակությամբ օժտված սուպերհերոսները

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երևանում աշխատանքից կամ դասից չեն ուշացել միայն թռչելու ունակությամբ օժտված սուպերհերոսներն ու մեկ էլ սեփական ամենագնաց ունեցող չափազանց հաջողակները: Ամբողջ քաղաքում երթևեկությունը կաթվածահար է, և դա ոչ միայն վաղ առավոտյան էր, այլ նաև կեսօրից հետո էր շարունակվում: Ճանապարհները գտնվում են սարսափելի վատ վիճակում:

Քաղաքապետարանը գուցե վաղ առավոտյան աղ և ավազ է շաղ տվել, բայց դրա հետքն անգամ հիմա չկա:

Եվ ոչ ոք (համենայն դեպս, հարցվածներից ոչ մեկը) մաքրող կամ աղցան տեխնիկա Երևանի փողոցներում չի տեսել:

Բացառությամբ մի կնոջ, որին բախտ էր վիճակվել նման մեքենա նկատել Օպերայի շրջակայքում՝ կայանված:

Այս ամենի ֆոնին քաղաքապետարանից հայտնում են, որ երեկ օրվա երկրորդ կեսից վերսկսված ու շարունակվող ձյան մաքրման ուղղությամբ երեկ երեկոյից ու անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքում իրականացվել ու շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:

Նշվում է, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունները` քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցների համապատասխան մեքենամեխանիզմների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Մաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 178 միավոր հատուկ տեխնիկա։

Հաշվի առնելով շարունակվող առատ տեղումները, Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններին` ակնկալելով ձյան մաքրման աշխատանքներում սեփական տեխնիկայի ներգրավմամբ նրանց աջակցությունը:

Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ աշխատանքները դեռևս շարունակվում են, այդ պատճառով օգտագործվող աղի ու ավազի ծավալների մասին տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---