Փետրվարի 12-ին Լոռիում կմեկնարկի արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին

Փետրվարի 12-ին Լոռիում կմեկնարկի արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Լոռու մարզի Գուգարք համայնքի «Կապույտներ» հանգստի գոտու տարածքում կմեկնարկի արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին, որը կազմակերպել են Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան և «ԱրմենՏել» ընկերությունը։

Jeep-Trial դասի մրցումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ արտաճանապարհային մեքենաների էքստրեմալ վարման սիրահարներ, տեղեկացնում են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից։

«Էքստրեմալ սպորտը մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում և դրա սիրահարների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Հուսով եմ, որ սկսնակները կհամալրեն մարզիկների համերաշխ ընտանիքը, քանի որ մեկ անգամ փորձելով քո ուժերը պայքարում, դու մնում ես հավատարիմ էքստրեմալ սպորտին», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ձմեռային ռալլին կմասնակցեն Երևանի և Հայաստանի մարզերի շուրջ 35 վարորդ, ինչպես նաև Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoxtreme ֆեդերացիայի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---