Google-ը կստեղծի տնային երաժշտական համակարգ![]() 10 փետրվարի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Google-ը 2012-ին պատրաստվում է թողարկել սեփական ապրանքանիշի անլար տնային երաժշտական համակարգ: Այդ մասին գրում են Wall Street Journal-ը և New York Times-ը՝ մեջբերելով ընկերության պլանների հետ ծանոթ աղբյուրները: Android բջջային պլաատֆորմի վրա աշխատող նոր սարքավորումը թույլ կտա ինտերնետից երաժշտություն ներբեռնել և հեռարձակել այն ֆիրմային անլար դինամիկներով: Երաժշտական կոնտենտից բացի համակարգը կարող է փոխանցել նաև տեսագրություն, այն կարելի է կառավարել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների օգնությամբ: Google-ը մշակում է իր տնային երաժշտական համակարգը մեկուկես տարուց ավելի, իսկ անցյալ տարի գնված Motorola Mobility բջջային էլեկտրոնիկա արտադրողի ակտիվները կօգնեն արագացնել այդ գործընթացը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |