Ռ.Սաֆրաստյան. Թուրքիան կօգտվի Իրանի դեմ ԱՄՆ պատերազմից Ցեղասպանության հարցը լուծելու համար![]() PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, Թուրքիան կարող է միջնորդ դառնալ կողմերի միջև ու լուծել իր խնդիրները, այդ թվում Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ նրա, Հայաստանը չպետք է միջամտի ռազմական գործողություններին ու շարունակի զարգացնել հարաբերություններն Իրանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: «Հայաստանի համար հնարավոր պատերազմական գործողությունների բացասական հետևանքը կլինի փախստականների ներհոսքն ու հնարավոր տնտեսական անկումը»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |