Գյուղնախարարությունը 2012թ. կշարունակի արտոնյալ գյուղվարկերի տրամադրման ծրագիրը10 փետրվարի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարը մտադիր է շարունակել ֆերմերներին արտոնյալ գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագիրը` նպատակ ունենալով աջակցել նրանց գարնանային և աշնանային աշխատանքների ոլորտում: Այս մասին փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգո Կարապետյանը: ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտում 2011թ ապրիլի 1-ից ֆերմերներին տրամադրվում է 14 տոկոս տոկոսադրույքով արտոնյալ վարկեր, որոնց 4 տոկոսը սուբսիդավորել է պետությունը, իսկ սոցիալապես անապահով համայնքների համար` 6 տոկոս: Սուբսիդիաների ընդհանուր գումարը կազմել է 200 մլն դրամ: Վարկը տրամադրվել է ՀՀ դրամով, վարկի միջին ծավալը 625 հազար դրամ է կազմել: Ինչպես հայտնել է նախարարը, կառավարական նպատակային ծրագրերի 2 փուլերի իրականացման արդյունքում 2011-ին տրամադրվել է 25 հազար վարկ` 17.4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Այս առնչությամբ Սերգո Կարապետյանը ընդգծել է, որ տվյալ ծրագիրը պետք է կրի շարունակական բնույթ: Նախարարն ենթադրել է, որ 2012թ սուբսիդիաների գումարը կկազմի նույնքան, որքան 2011թ, իսկ գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմանները էլ ավելի բարենպաստ են լինելու: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |