Հայ փորձագետ. ԱՄՆ կօգտագործի Ադրբեջանի տարածքը` Իրանի դեմ պատերազմի դեպքում![]() 10 փետրվարի 2012 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ անպայման կօգտագործի Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիա իրականացնելու նպատակով: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «ԱՄՆ հետ համագործակցության պատրվակով Ադրբեջանը կփորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին»,-հայտարարել է փորձագետը: Սակայն միևնույն ժամանակ Սաֆրաստյանը համոզված է, որ մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողություններ չեն ծավալվի: «Ռազմավարական տեսանկյունից Իրանի հետ պատերազմը ԱՄՆ օգուտ չի բերի, քանի որ, ինչքան էլ պարադոքսալ թվա, Իրանի բնակչությունը ավելի դրական է տրամադրված ԱՄՆ նկատմամբ, քան Ամերիկայի մի քանի համագործակից երկրներում, և ԱՄՆ դա գիտի»,- նկատել է Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |