«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հետաձգվել են 9 թռիչք ու 5 վայրէջք

«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հետաձգվել են 9 թռիչք ու 5 վայրէջք

PanARMENIAN.Net - Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում առատ ձյան ու վատ տեսանելիության պատճառով այս պահի դրությամբ արդեն իսկ հետաձգվել են 9 թռիչք ու 5 վայրէջք: Այսօր կարող են հետաձգվել ևս 5 թռիչք և 7 վայրէջք:

«Բոլորին զգուշացրել ենք, որ օդանավակայանը այս պահին չի կարող ինքաթիռ ընդունել»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Թռիչքներն ու վայրէջքերը «Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն ձյան դադարելուց 40 րոպե անց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---