Իսրայելը հաջողությամբ փորձարկել է «Հեց» հակահրթիռային համակարգը

Իսրայելը հաջողությամբ փորձարկել է «Հեց» հակահրթիռային համակարգը

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ի ցերեկը Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Հեց» հակահրթիռային համակարգի հաջող գործարկման մասին:

Այդ փորձարկումների ժամանակ, որոնք իրականացվել են ՑԱՀԱԼ-ի ՌՕՈՒ հետ համատեղ, ինքնաթիռից հրթիռ է գործարկվել: «Հեց» համակարգը «Օրեն նադիր» («Հազվագյուտ մայրի») ռադարի օգնությամբ հայտնաբերել է այդ հրթիռն ու խոցել:

Պաշտպանության նախարարությունից աղբյուրն ասել է, որ այդ փորձարկումներում ստուգվել են «Հեց» համակարգի լրացուցիչ տարրերը, որոնք մշակվել են ամենավերջին շրջանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---