ԲԱՔՈՒՆ ԱՅՍՕՐ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՄՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ անվտանգտության եվրոպական կառույցներին ինտեգրմանը: Այդ մասին նախօրեին Բաքվում ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության ծրագրի ղեկավար, գեներալ-մայոր Էդվարդ Լաֆոնտենի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Նախարարի խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մինչեւ ընթացիկ տարվա վերջ կնախապատրաստվի ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի անհատական համագործակցության ծրագիրը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---