Տարեց թուրքը հայկական եկեղեցին փրկել է լիակատար ոչնչացումից

Տարեց թուրքը հայկական եկեղեցին փրկել է լիակատար ոչնչացումից

PanARMENIAN.Net - Թուրքիայի Տրապիզոն նահանգում գտնվող 1421թ.-ի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին պահպանում է 78-ամյա Հաշիմ Քանդեկինը: Հողը, որի վրա գտնվում է եկեղեցին, թուրքը ժառանգություն է ստացել հորից, գրում է թուրքական «Հաբարլարը»:

Տարեց մարդու խոսքով, կիսաքանդ եկեղեցու ներսում ոչինչ չկա: «Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի պահպանեմ եկեղեցին: Եթե ես չլինեի, այն վաղուց կփլուզվեր: Ով ցանկանում է մտնել եկեղեցի, ինձնից վերցնում է բանալիները և ներս մտնում»,- ասել է նա:

Նախկինում այստեղ գտնվել է հայկական վանք, որի ամենահին շինությունները պատկանում են 1421թ-ին: Այսօր վանական շինություններից ոչ մեկը չի պահպանվել բացի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---