Գերմանիան հրաժարվել է ստորագրել ACTA օրինագիծը10 փետրվարի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը՝ հետևելով Չեխիայի, Լեհաստանի օրինակին, հրաժարվել է ստորագրել Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) տակ։ Այս մասին հայտնում է M&G-ն։ACTA-ի վերաբերյալ բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և այլ երկրների միջև 2012-ի հունվարից, երկար ժամանակ հասարակայնությունից գաղտնի էին պահվում, այնուհետև դրանց մասին տեղեկատվությունը հայտնվել է WikiLeaks կայքում: ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել է օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին: ACTA-ի ընդունումից հրաժարվել են Լեհաստանը, ապա Չեխիան։ Այս երկու երկրներում մեծ բողոքի ակցիաներ են եղել ընդդեմ օրինագծի։ Վաղը՝ փետրվարի 11-ին եվրոպական մի շարք երկներում լայնամասշտաբ բողոքի-ցույցեր են կայանալու՝ ընդդեմ ACTA-ի։ Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը Ըստ Թուրքիայի ՊՆ–ի, կենտրոնի փակման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և ՌԴ հետ համագործակցությամբ Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից |