Իրանը 15 հազար հատուկ ջոկատային է ուղարկել սիրիական իշխանություններին օգնության![]() 10 փետրվարի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարությունը Իրանի իշխանություններին էր դիմել սիրիական քաղաքներում կարգուկանոն պահպանելու գործում աջակցելու համար 15 հազար հատուկ ջոկատայիններ տրամադրելու խնդրանքով: Այսօր իրանցի զինծառայողները փոխադրվել են Սիրիա: Օգնությունը կկայանա ահաբեկչական խմբավորումների ելույթների ճնշման մեջ: Փորձագետները եզրակացնում են, որ իրադրությունը Սիրիայում կրիտիկական է դառնում. հակամարտությանը միջամտելու են այլ երկրներ, և «լիբիական սցենարի» կրկնման վտանգ կա, հաղորդում է Աիֆը: Այդ միջոցին Հոմս քաղաքի շրջակայքում, տարբեր տվյալների համաձայն, մոտ 10 հազ. զինվոր է կենտրոնացել: Մերձակա գյուղերի բնակիչները կառավարության զորքերի մասշտաբային գրոհին են սպասում` ընդհուպ մինչև Լիբիայի հետ սահմանը գտնվող բոլոր բնակավայրերի զավթմամբ: Այսօր հաղորդել են այն մասին, որ սիրիական Հալեպ քաղաքում ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 25 հոգի: Եվս 175-ը վիրավորվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |