«Արմավիա» ավիաընկերությունը հուսով է, որ ոչ թռիչքային եղանակը երեկոյան կպարզվի![]() 10 փետրվարի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ձյան առատ տեղումների ու վատ տեսանելիության պատճառով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») ՓԲԸ-ում շարունակվում է չվերթների հետաձգումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունից, ոչ թռիչքային եղանակի պատճառով հետաձգվել են մի քանի չվերթներ դեպի Մոսկվա, Դուբայ, Աթենք և Նովոսիբիրսկ: Միևնույն ժամանակ մամլո ծառայությունում հույս են հայտնել, որ գոնե երեկոյան չվերթը դեպի Դուբայ կհաջողվի իրականացնել: Հայաստանի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ձյան առատ տեղումները կդադարեն միայն գիշերը, սպասվում է, որ ջերմաստիճանը կիջնի 7-8 աստիճանով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, այս պահի դրությամբ արդեն իսկ հետաձգվել են 9 թռիչք ու 5 վայրէջք: Այսօր կարող են հետաձգվել ևս 5 թռիչք և 7 վայրէջք: Բոլոր ժամանող չվերթների օդաչուներին զգուշացրել են, որ օդանավակայանը այս պահին չի կարող ինքաթիռ ընդունել: Թռիչքներն ու վայրէջքերը «Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն ձյան դադարելուց 40 րոպե անց:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |