ԱԻՆ-ն ամփոփել է 2011 թվականը10 փետրվարի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ամփոփել է 2011 թ. գործունեության արդյունքները։ ԱԻՆ-ից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել և ԱԻՆ 2011 թ. հիմնական կատարված աշխատանքներն է ներկայացրել ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ելույթներ են ունեցել և տարվա արդյունքներն են ներկայացրել ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բարձր է գնահատել 2011 թ. ԱԻՆ կատարած աշխատանքները` նշելով, որ նախարարության արձանագրած առաջընթացն ակնհայտ է։ Որպես ԱԻՆ-ի համար 2012 թվականի կարևոր խնդիր Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի զարգացումը և մարզերում ՃԿԿ-ների ու 911 ծառայության ստեղծումը։ Ամփոփելով տարին և ընդհանուր առմամբ դրական գնահատելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ անելիքներ, այնուամենայնիվ, դեռ շատ կան։ Արմեն Երիցյանը ներկայացրել է 2012 թ. ԱԻՆ գործունեության գերակա ուղղությունները, այդ թվում` Ճգնաժամային կառավարման կենտրոնի հզորացումը, կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումը, հակակարկտային ծառայության զարգացումը և այլն: Նիստի ընթացքում ԱԻ նախարարը «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինին` ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։ 2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող Գագիկ Շամշյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |