Telcell և MegaPay վճարային տերմինալները միավորվում են10 փետրվարի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Telcell և MegaPay ընկերությունների միջև փոխշահավետ համաձայնություն է ձեռք բերվել երկու ընկերությունների վճարային տերմինալները միասնական ծրագրային հարփակ տեղափոխելու մասին Telcell պրոցեսինգային կենտրոնի հիման վրա: Այդ մասին Telcell ընկերությունը հայտնել է իր կայքում: Բջջային կապի ծառայությունների վճարման ժամանակ կներմուծվի տարբերակված արտաքին միջնորդավճար, որը կփոխվի` կախված վճարման գումարից: Այդ տեղեկատվությունը դուրս կբերվի վճարային տերմինալների մոնիտորներին «Օպերատորի ընտրություն» քայլին: Գործողության վերջում այս տեղեկատվությունը կարտահայտվի վճարային տերմինալների կողմից տրամադրվող չեկերի վրա: Կապույտ տերմինալների մենյուի մեջ կհայտնվեն մի քանի տասնյակ նոր ծառայությունները, որոնք նախկինում երկար տարիներ հասանելի չեն եղել այն վճարողների համար, որոնք սովոր են օգտվել Megapay սարքերից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |