Ֆրանսիացիների մեծամասնությունն օժանդակում է ռազմական ներխուժմանը Սիրիա

PanARMENIAN.Net - Ֆրանսիացիների մեծամասնությունն օժանդակում է ռազմական ներխուժմանը Սիրիա: Այդ մասին վկայում է հանրային կարծիքի վերջին հարցումը:

Հետազոտության ընթացքում հարցմանը մասնակցել է 1200 ֆրանսիացի: Հարցվածների 51 տոկոսն ասել է, որ օժանդակում է ռազմական օպերացիային խռովությունների հորձանուտում հայտնված Սիրիայում:

Ռազմական գործողությանն այդ թվում օժանդակում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության կողմնակիցների 59 տոկոսը, մինչդեռ Նիկոլյա Սարկոզիի իշխող կուսակցության կողմնակիցների թվում օժանդակողների տոկոսը 56 էր:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արհամարում է արդեն 11 ամիս շարունակվող ռազմական ագրեսիան դադարեցնելու` Արևմուտքի և ԱՊԼ պահանջները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---