ԱՊՀ-ՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՍԱՀՄԱՆՎԻ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - ԱՊՀ պետությունների ղեկավարները Յալթայում ընթացող վեհաժողովում հավանության են արժանացրել եւ ընդունել են որոշում` Համագործակցության երկրներում «Իգլա» եւ «Ստրելա» տիպի փոխադրվող զենիթա-հրթիռային համակարգերի (ՓԶՀՀ) հանդեպ հսկողություն սահմանելու միջոցների մասին: Այդ մասին «Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: «Բոլորին հասկանալի է, թե որքան վտանգավոր է այդ զենքը, եւ որ այն արդեն օգտագործվում է ամեն տեսակի ահաբեկիչների կողմից»,- ընդգծել է ռազմական գերատեսչության ղեկավարը: Նա բացատրել է, որ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրն այսուհետեւ պարտավորվում է տեղեկացնել մյուսներին ՓԶՀՀ-ի արտահանման եւ ներկրման մասին, ինչպես նաեւ իրազեկ պահել համալիրներն ունենալու վերաբերյալ: Նախարարը նաեւ նշել է, որ սկզբից դիտողություններ են եղել Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի մոտ, սակայն հետո հաջողվել է նրանց համոզել նման որոշում կայացնելու անհրաժեշտության մեջ, քանզի այն համապատասխանում է բոլոր պետությունների շահերին ահաբեկչության դեմ պայքարում: Նախարարն այդ որոշումը Յալթայում կայացած ԱՊՀ վեհաժողովի ամենամեծ ձեռքբերումն է համարում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---