Բելոռուսիայում 200 հազար ռուբլի անվանական արժեքով թղթադրամ կթողարկեն

Բելոռուսիայում 200 հազար ռուբլի անվանական արժեքով թղթադրամ կթողարկեն

PanARMENIAN.Net - Բելոռուսիայում 200 հազար ռուբլի արժեքով նոր թղթադրամ կհայտնվի, գրում են ռուսական լրատվամիջոցները: Նախօրեին համապատասխան որոշում է ընդունվել հանրապետության ազգային բանկի վարչության կողմից:

200 հազարի թղթադրամը կդառնա Բելոռուսիայի դրամական շրջանառության մեջ գտնվող թղթադրամներից ամենախոշորը: Ընդ որում, ինչպես նշվում է ազգային բանկի փաստաթղթում, թղթադրամը 2000 թվականի նմուշ է:

Նոր թղթադրամի թողարկման կոնկրետ ժամկետներ հանրապետության ազգային բանկն առայժմ չի հրապարակում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---