Ինքնասպան ֆրանսիացին կենդանի է մնացել անկանոն սառնամանիքի պատճառով

PanARMENIAN.Net - Էլզասի Մյուլուզ քաղաքի կյանքից հիասթափված 34-ամյա բնակիչը ինքնասպան լինելու համար ընտրել էր ոչ այլինչ, քան թռչել Ռեյնի վտակներից մեկի վրայով անցնող կամջրից:

Սակայն նա հաշվի չէր առել, որ զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով գետի ջուրը սառել է: Արդյունքում ձախորդ «ցատկորդը» երջանիկ վայրէջք է կատարել պինդ մակերևույթին` ստանալով միայն մի քանի վնասվածքներ: Շուտով նրան օգնության էին հասել փրկարարները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայում ինքնասպանության խնդիրը բավական լուրջ է: Վիճակագրության համաձայն, ամեն տարի ավելի քան 10 հազար ֆրանսիացիներ կամավոր հաշվեհարդար են տեսնում իրենց հետ` միջինը ժամում մեկ դեպք: Ընդ որում, կատարվում է մոտ 180 հազար ինքնասպանության փորձ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---